ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 
  • Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

    Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

    13.04.2013| 18:16
    Միջազգային գրադարանային շաբաթն այս տարի Երևանում կմեկնարկի ապրիլի 15-ին և կանցկացվի մինչև ապրիլի 22-ը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ, գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, պոեզիայի ժամ, նոր գրքերի ցուցադրություններ և այլն:
  • Բարերարը կկասեցնի՞ գործընթացը

    Բարերարը կկասեցնի՞ գործընթացը

    13.04.2013| 17:56
    Ըստ մամուլի որոշ հրապարակումների` Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները դադարեցվել՝ կամ ինչպես նշում են` ձախողվել են:
  • «Քարե երազները»` հայերեն

    «Քարե երազները»` հայերեն

    12.04.2013| 23:11
    Վերջին ամիսներին Հայաստանում և Ադրբեջանում բուռն իրադարձություններ ծավալվեցին Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի առնչությամբ:
  • «Ես հավատում եմ  իմ ժողովրդի ներուժին»

    «Ես հավատում եմ իմ ժողովրդի ներուժին»

    12.04.2013| 12:51
    Ընթերցողի սեղանին է հայտնվել Խաչատուր Դադայանի հերթական արժեքավոր աշխատությունը՝ «Հայ վաճառականի արահետներով» վերնագրով: Այն լույս է տեսել «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի մեկենասությամբ: Գիրքը վեր է հանում հայ բազմադարյան տնտեսական մշակույթի կերտողների և կրողների գործունեության դրվագները աշխարհի կտրվածքով: Երեք բաժին ներառող այս աշխատությունը ներկայացնում է տարբեր երկրներում իրենց տնտեսական գործունեությունը ծավալած առաջին հայերին, դիվանագետ վաճառականներին, ջրաշխարհի տիրույթներում իրենց գործարարությամբ աչքի ընկած մեր հայրենակիցներին:
  • «Հայ կինոն... գրավոր»

    «Հայ կինոն... գրավոր»

    12.04.2013| 12:48
    Վերջերս լույս տեսավ Մարտին, Հարություն և Տաթևիկ Հուրիխանյանների «Հայ կինոն… գրավոր» գիրքը («Լուսաբաց» հրատարակչատուն, 2012 թ.), որում ժողովված են հայ կինոյում հնչած աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ուշագրավ երկխոսություններ, մենախոսություններ, մեր լեզվում լայն շրջանառության մեջ գտնվող արտահայտություններ։ Ժողովածուն կազմողների վկայությամբ՝ աշխատանքի ընթացքում է միայն կարևորվել ժողովրդական բառ ու բանը։
  • «Գրականությունը, պոեզիան իմ կյանքում գլխավորն  էին, մնացած ամեն բան պտտվում էր սրանց շուրջը»

    «Գրականությունը, պոեզիան իմ կյանքում գլխավորն էին, մնացած ամեն բան պտտվում էր սրանց շուրջը»

    12.04.2013| 12:20
    «Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ, տիկնիկագործ, Մոսկվայի գրողների միության, Հայաստանի դիզայներների միության անդամ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր ՎԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
  • «Եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ»

    «Եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ»

    12.04.2013| 12:13
    ՈՒնենք ազգային մեծություններ, որոնց դերն ու նշանակությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չեն խամրում, այլև փարոս են մեր հավերժի երթին: Սակայն նրանց թողած ժառանգությունը հանիրավի մոռացության տալով` մենք հաճախ «կորցնում ենք հայի վերջին խելքը», իսկ երբ նորից «հայտնագործում ենք», արդեն ուշ է լինում: Այդպիսիներից է պատմաբան, գրականագետ, գրող, հրապարակախոս և վերջապես` հայրենասեր քաղաքացի Լեոն (Առաքել Բաբախանյանը ծնվել 1860-ին` Շուշիում, մահացել է 1932-ին` Երևանում): Ինչպես դիպուկ բնորոշել է նրան գրող Ստեփան Զորյանը` «Լեոն ոչ թե գրող է, այլ գրական հիմնարկություն»:
  • Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

    Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

    12.04.2013| 12:07
    Արցախի դպրոցներում անցկացվելու է աստղագիտական դասախոսությունների շարք: Ծրագրի նպատակներն են աստղագիտական գիտելիքների տարածումը, օժտված և աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտների հայտնաբերումը` նրանց հետ հետագա կապ պահպանելու և հարկ եղած դեպքում մասնագիտական աճին օժանդակելու համար: Դասախոսություններ կանցկացվեն Արցախի 12 դպրոցներում, կլինեն նաև հանդիպումներ Արցախի կրթության և գիտության նախարարությունում և Արցախի պետական համալսարանում:
  • «Ժամանակակից վեց հայ բանաստեղծները»

    «Ժամանակակից վեց հայ բանաստեղծները»

    12.04.2013| 12:06
    «Նոր ձայներ Եվրոպայից և այն կողմ» մատենաշարով հրատարակել է «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (անգլերեն, հայերեն) ժողովածուն: Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները:
  • Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

    Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

    12.04.2013| 11:38
    Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի հատակում հայտնաբերվել են չմշակված բազալտե քարաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ, 60000 տոննա մոտավո քաշով: